Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել է Բախմուտի մերձակայքում գտնվող Անդրեևկա բնակավայրի գրավման մասին
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է Բախմուտի մոտակայքում գտնվող Անդրեևկա գյուղը գրավելու մասին:
«Հարձակողական գործողությունների ընթացքում մեր ուժերը մասնակի հաջողություններ են գրանցել Կլեշչևկայի մոտ և գրավել են Անդրեևկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այն Բախմուտի մոտ գտնվող առաջին բնակավայրն է, որն ուկրաինացիները կարողացել են հետ գրավել: Գարնանը ռուսները՝ «Վագների» մասնավոր ռազմական ընկերության մասնակցությամբ, արյունալի մարտերի արդյունքում գրավել են այդ տարաքը:
Կլեշչեևկան և Անդրեևկան գտնվում են Բախմուտի ավերակներից ընդամենը մի քանի կիլոմետր հարավ։ Ուկրաինացիների բանակն ամռան սկզբից փորձում է շրջափակել Բախմուտը, որի գրավումը ռուսները մարտական կարևոր նվաճում են անվանել:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայից հայտնում են՝ գրավել են Բախմուտի շրջանից մի գյուղ, մյուս կողմը՝ «ծանր մարտերը» շարունակվում են։
Ռուսական մի շարք ռազմական Տելեգրամ-ալիքներ երեկ հաղորդել են, որ ռուսները լքել են թե՛ Անդրեևկան, և թե՛ Կլեշչեևկան։ Նրանք, սակայն, պնդել են, որ այդ երկու ավերված բնակավայրերը գտնվում են «գորշ գոտում» և չեն վերասհկվում ոչ ռուսների, ոչ էլ ուկրաինացիների կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Սեպտեմբերի 14- ին ժամը 15 ։10֊ից ժամը 16։ 20֊...
Հայաստան են ժամանել ԱՄՆ գեներալներ․ հետևում են հայ-ամերիկյան զորավարժությունների ընթացքին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զ...
ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին մանրամասներ է ներկայացրել
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ․ հայկական կողմը մեկ վիրավոր ունի
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարություն...