ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին մանրամասներ է ներկայացրել
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող խրամաբջիջներից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Կողքին հայտնաբերվել է վերջինիս ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը։ Նախնական տվյալներով տեղի է ունեցել ինքնասպանություն իրեն ամրակցված գնդացրով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու, կատարվածին վերջնական իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Հավելենք՝ հրազենային վիրավորումից մահացած Ալեքս Ավանեսյանը Գետամեջ գյուղից էր․ նա տան միակ զավակն էր։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ հրազենի վիրավորումից զոհվել է զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ․ հայկական կողմը մեկ վիրավոր ունի
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարություն...
Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարը․ ՊԲ
Արցախի պաշտպանության նախարարությունը, որ Ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարը։ «Սեպտեմբերի 13- ին` ժամը 11:50-ի...
Տեղի է ունեցել հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը
Երևանում մեկնարկել են «Արծիվ գործընկեր –2023» հայ–ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է AFP–ն։ «Այ...
Ադրբեջանը խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Սեպտեմբերի 14- ին ժամը 15 ։10֊ից ժամը 16։ 20֊ն ընկ...