Ուկրաինայից հայտնում են՝ գրավել են Բախմուտի շրջանից մի գյուղ, մյուս կողմը՝ «ծանր մարտերը» շարունակվում են
Դոնեցկի շրջանի Բախմուտի մոտ հարձակման ժամանակ ուկրաինացի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել քաղաքից հարավ գտնվող Անդրեևկա գյուղը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
«Անդրեևկան մերն է»,- ասել է նա:
Չնայած Մալյարի այս հայտարարությանը, դրանից կարճ ժամանակ անց Բախմուտի մոտ հարձակումն իրականացնող 3-րդ գրոհային բրիգադի պաշտոնական ալիքը հայտնեց, որ Անդրեևկայի գրավման մասին հայտարարությունը «վաղաժամ» է արվել, «ծանր մարտերը» շարունակվում են Անդրեևկայում և Կլեշչևկայում։
Գարնան վերջից ուկրաինացի զինվորականները հարձակում են իրականացնում Բախմուտի ուղղությամբ, այն բանից հետո, երբ բուն քաղաքը «Վագների» մասնակցությամբ երկար գրոհից հետո անցել էր Ռուսաստանի վերահսկողության տակ։ Անդրեևկան Բախմուտի մոտ ուկրաինացի զինվորականների կողմից վերագրավված առաջին բնակավայրն է։
Ռուսական մի շարք ռազմական Տելեգրամ ալիքներ նախօրեին արդեն հայտնել էին, որ ռուս զինվորականները լքել են ինչպես Անդրեևկան, այնպես էլ հարևան Կլեշչեևկան։ Նրանք, սակայն, պնդում էին, որ ավերված երկու բնակավայրերն էլ գտնվում էին այսպես կոչված՝ «գորշ գոտում», այսինքն՝ չէին վերահսկվում ոչ մի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Սեպտեմբերի 14- ին ժամը 15 ։10֊ից ժամը 16։ 20֊...
Հայաստան են ժամանել ԱՄՆ գեներալներ․ հետևում են հայ-ամերիկյան զորավարժությունների ընթացքին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զ...
ՔԿ-ն զինծառայողի մահվան մասին մանրամասներ է ներկայացրել
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ ՌՈ համապատասխան բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ․ հայկական կողմը մեկ վիրավոր ունի
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարություն...