Ռազմական Կարևոր

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ․ հայկական կողմը մեկ վիրավոր ունի

Julya 1 րոպե 336 դիտում
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ․ հայկական կողմը մեկ վիրավոր ունի

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Նոր Շենի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

 

«Ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է հաղորդագրությունում։

 

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11:50-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի (Մարտակերտի շրջան) ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250