Կվերսկսվի Սուրիկ Խաչատրյանի և մյուսների գործի քննությունը
ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և մյուսների (նրա կնոջ, երկու որդիների և փոխկապակցված երկու անձի վերաբերյալ) գործի քննությունը կվերսկսվի։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ դատական իշխանության կայքում։
Նշենք, որ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում Խաչատրյանների ընտանիքն իր ունեցվածքի օրինականությունն ապացուցելու համար իրավապահներին պետք է հիմնավոր բացատրություններ ներկայացնի։
«Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սուրիկ Խաչատրյանի և մյուսների գործով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և որոշել է վերսկսել գործի քննությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 6-ին` ժամը 15:00-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով 2019 թվականի նոյեմբերի 19-ին Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թվականի. խմբ.) 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 38-314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքին հանցակից լինելը) 1-ին մասով (2 դրվագ) և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելուն կամ վատնելուն հանցակից լինելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել է հետախուզում:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները
Այսօր մայրաքաղաք Երևանում անցկացվում են ավագանու ընտրություններ։ Արդեն իսկ Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475...
Քվեարկության նախնական տվյալները՝ 21:00-ի դրությամբ. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողնե...
Հայտնի են 82 տեղամասերում հաշվարկի արդյունքները
ԿԸՀ–ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների 82 տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները:1. Հանրային ձայ...
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը. Հաջիզադե
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը: Այս մասին գրում է Говорит Москва–ն՝ հղում տալով...