Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները
Այսօր մայրաքաղաք Երևանում անցկացվում են ավագանու ընտրություններ։ Արդեն իսկ Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475 ընտրական տեղամասերի դռները։
Երևանի բնակիչները, որոնք ունեն այս ընտրություններին մասնակցելու իրավունք, կարող են մինչև երեկոյան 20։00–ը կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ ընտրելով առաջադրված ուժերից մեկին:
Ընտրություններին հետևելու են այլ երկրների Կենտրոնական ընտրական մարմիններից շուրջ 40 ներկայացուցիչներ և ևս 40 դիվանագետներ։
Բոլոր ընտրատեղամասերից լինելու է ուղիղ հեռարձակում։
Երևանի ավագանու ընտրություններին այսօր մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք.
1 «Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան)
2 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),
3 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),
4 «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),
5 «Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),
6 «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
7 «Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),
8 «Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),
9 «Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),
10 «Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),
11 «Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),
12 «Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),
13 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),
14 «Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։
Նմանատիպ հոդվածներ
Քվեարկության նախնական տվյալները՝ 21:00-ի դրությամբ. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողնե...
Հայտնի են 82 տեղամասերում հաշվարկի արդյունքները
ԿԸՀ–ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների 82 տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները: 1. Հանրային ձա...
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը. Հաջիզադե
Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների օգտագործումը: Այս մասին գրում է Говорит Москва–ն՝ հղում տալով...
ՔՊ–ն առաջատար է մի շարք ընտրատեղամասերում. Փամբուխչյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է քվեարկության նախնական...