ՄԻՊ-ից այցելել են Գարիկ Գալեյանին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 13-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի հետ:
Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները: ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է։ Փաստաբանն ասել էր, որ Գալեյանին մեղադրանք են առաջադրել թմրամիջոց պահելու համար։ Նա նշել է, որ իր պաշտպանյալը ներկայացված մեղադրանքը չի ընդունում և համարում է քաղաքական հետապնդում։
Հայտնել էինք նաև որ խուզարկվում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծնողների տունը։ Ավելի ուշ փաստաբանը հայտնել է, որ 44-օրյայում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տան խուզարկությունն ավարտվել է․ փոքրիկ Մխիթարի օրորոցից հայտնաբերվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված Արցախի դրոշ, Արարատ լեռան պատկերով ՀՀ զինանշան, հայ առաքելական խաչ և Հայաքվեի հավաստագիր:
Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ․ Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահ...
Արցախից հայտնել են, թե ինչ սկզբունքով են բաշխվելու ՌԴ օգնության փաթեթները
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված...
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին ընդունել Ակնայով հումանիտար բեռների տեղափոխումը
Արցախի իշխանությունները որոշում կայացրեցին թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը։ Այս մաս...
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ․ ԿԸՀ
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ։ Ըստ այդմ, Երևանում ժամը 14։00–ի դ...