Փոքրիկ Մխիթարի օրորոցից հայտնաբերվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված Արցախի դրոշ․ փաստաբանը հեգնում է
44-օրյայում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տան խուզարկությունն ավարտվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Տան խուզարկությունն ավարտվեց: Փոքրիկ Մխիթարի օրորոցից հայտնաբերվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված Արցախի դրոշ, Արարատ լեռան պատկերով ՀՀ զինանշան, հայ առաքելական խաչ և Հայաքվեի հավաստագիր: Չի բացառվում, որ քննարկվի մեղադրանք ներկայացնելու հարցը»,-գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանն այսօր ձերբակալվել է։ ՔԿ մամուլի խոսնակը հաստատել էր տեղեկությունը, սակայն հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ չէին հայտնել՝ խոստանալով ավելի ուշ հաղորդագրություն տարածել։
Փաստաբանն ասել էր, որ Գալեյանին մեղադրանք են առաջադրել թմրամիջոց պահելու համար։ Նա նշեց, որ իր պաշտպանյալը ներկայացված մեղադրանքը չի ընդունում և համարում է քաղաքական հետապնդում։
Հայտնել էինք նաև որ խուզարկվում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծնողների տունը։
Նմանատիպ հոդվածներ
Խուզարկվում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի ծնողների տունը
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանի տանը խուզարկություն է արվում։ Այս մասին տեղեկանում ենք A...
«Զանգեզուրի միջանցքը անպայման կբացվի...»․ թուրք պաշտոնյայի գրառումն ու ադրբեջանագետի անդրադարձը
Թուրքիայի նախագահական ընտրություններում երրորդ տեղը գրաված Սինան Օղանը իր թվիթերյան էջում հետևյալ բովանդակությամբ գրառու...
ՔԿ-ից հաստատում են․ ձերբակալվել է Գարիկ Գալեյանը
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչակ...
ԵՄ դիտորդական առաքելությունը ավելացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքում և Սյունիքում
ԵՄ դիտորդական առաքելությունը ավելացրել է պարեկային գործունեությունը նաև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջա...