Գուցե հայտնվենք մի իրավիճակում, որ աշխարհն ուտիլիզացման ենթակա տրանսպորտային միջոցներն ուղարկի ՀՀ․ փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ահազանգում է՝ Հայաստանը կարող է հայտնվել մի իրավիճակում, որ ամբողջ աշխարհը ուտիլիզացման ենթակա տրանսպորտային միջոցներն ուղարկի Հայաստան։ Գրիգորյանը, սակայն, նշեց, թե դեռ ահազանգ չկա, որ հին մեքենաների ուտիլիզացման երկիր ենք դառնում։
«Մենք ուշադիր հետևում ենք, որ նման բան տեղի չունենա», - կառավարության նիստում ասաց նա։
Փոխվարչապետի խոսքով՝ եթե զգան, որ տեղի է ունենում նման բան, անմիջապես կարգավորումներով կզսպեն։
Հավելենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունը նախատեսվում է երկարաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է էլեկտրոմոբիլների ներկրման, արտոնությունների մասին։