Ֆրանսիայում անտառային հրդեհները սպառնում են ռազմական գործարաններին
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում բռնկված բնական հրդեհը սպառնում է Բորդոյից ոչ հեռու գտնվող ռազմական գործարաններին. հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին։
Հրապարակման համաձայն՝ Բորդոյի շրջանի արևմուտքում գտնվող պաշտպանական և գիտական կարևոր օբյեկտները հայտնվել են սպառնալիքի տակ լայնամասշտաբ հրդեհի պատճառով, որն ընդգրկել է Արկաշոնի ծոցի շրջակայքը և մոտենում է ագլոմերացիային։
Մասնավորապես, խոսքը վերաբերում է ArianeGroup ընկերության չորս օբյեկտներին, այդ թվում՝ M51 բալիստիկ հրթիռների վառելիքի արտադրության գործարանին։ Այս շրջանում են գտնվում նաև Dassault, Safran և Thales ընկերությունները։
Գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը հայտարարել է նշված ձեռնարկությունների անվտանգությունն ապահովելու նպատակով ուժեր և միջոցներ հատկացնելու մասին։
Նախօրեին լայնամասշտաբ անտառային հրդեհի պատճառով SNCF դադարեցրել էր գնացքների ամբողջ երթևեկությունը Բորդոյից հարավ։ BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ժիրոնդ դեպարտամենտում տարհանվածների թիվը գերազանցել է 220 հազարը, իսկ շրջանի տարածքում այրվում է 42 հազար հեկտար։
Անոմալ շոգի հետևանքով առաջացած կրակը պատել է Ֆրանսիայի անտառները։ Ինչպես հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը, այս ամառ Ֆրանսիան բախվել է բնական հրդեհների ռեկորդային քանակի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ընկած ողջ ժամանակահատվածում։
Նմանատիպ հոդվածներ
Փլուզում «Արգել» ՀԷԿ-ում. կա արգելափակված քաղաքացի. ՆԳՆ
Հուլիսի 15-ին՝ ժամը 13։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀԷԿ-երից մեկի տարածքում...
Գերմանիայում ահաբեկչություն․ 29 տուժած, մեկ զոհ, կասկածյալը որոնվում է ամբողջ Եվրոպայում
Բեռլինում վրաերթի մեջ կասկածվող անձը նախկինում արդեն դատապարտվել էր ահաբեկչություն նախապատրաստելու համար․ նրան ուղարկել...
Ռուսաստանում ուսումնամարզական թռիչքի ժամանակ Սու-57 կործանիչ է կործանվել
Օդինցովոյի քաղաքային օկրուգում կործանվել է Սու-57 կործանիչը: Օդաչուին հաջողվել է ինքնանետվել, տուժածներ չկան: Ռուսաստանի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կապան-Երևան ավտոճանապարհին այրվել է կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով
Հուլիսի 4-ին՝ ժամը 15։43-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան տանող ավտ...