Կառավարությունը «Seaside Startup Summit Armenia 2026»-ի համար հատկացրել է 200 մլն դրամ
Հուլիսի 26-ին պաշտոնապես ազդարարվել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մեկնարկը, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Միջոցառման կազմակերպման նպատակով, ինչպես 2025-ին, այնպես էլ 2026 թվականին պետական բյուջեից հատկացվել է 200 մլն ՀՀ դրամ։ Այս տեղեկությունը հայտնում է ԲՏԱ նախարարությունը։
Բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նա ընդգծել է, որ արդեն տասներորդ տարին անընդմեջ Սևանի ափին կազմակերպվող այս նախագիծը դարձել է այն եզակի հարթակը, որը միավորում է նորարար գաղափարներ ունեցող մարդկանց ու ձևավորում տեխնոլոգիական համայնք։
«Հարյուրավոր տաղանդավոր անհատներ, նորարարներ և ստարտափներ են մասնակցել այս նախագծին։ Սա ՀՀ կառավարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություն է, և հենց այդ պատճառով մենք շարունակում ենք աջակցել այս ծրագրին՝ մեծ հավատով և ոգևորությամբ»,– նշել է նախարարը։
Մխիթար Հայրապետյանի փոխանցմամբ՝ «Seaside Startup Summit Armenia»-ն պարզապես գագաթնաժողով չէ, այլ միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձևավորվում են համագործակցություններ և ստեղծվում ապագայի տեխնոլոգիական լուծումները։
«Վստահ եմ, որ հենց այստեղից են սկիզբ առնելու նոր հաջողության պատմություններ, իսկ Հայաստանից և «Seaside Startup Summit Armenia 2026»-ից մասնակիցները կհեռանան ոչ միայն վառ հիշողություններով, այլև նոր գործընկերություններով, գիտելիքով և մեծ նպատակներով»,–եզրափակել է նախարարը։
Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 1-ը կայանալիք «Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում կհամախմբվեն աշխարհի տարբեր երկրների ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, մենթորներ, ոլորտի առաջատար փորձագետներ և նորարարության էկոհամակարգի առաջնորդներ։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...
Փակում ենք դուռը ռուսների առաջ. Հունգարիայի պաշտպանության նախարար
Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի վստահությունն իր դաշ...