Պուտինը պատրաստվում է նոր մոբիլիզացիայի՝ կհավաքագրի մինչև 500 հազար մարդ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և, ըստ հետախուզական տվյալների, պատրաստվում է նոր մոբիլիզացիայի։
Sky News-ին տված հարցազրույցում Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը կարող է այդ քայլը կատարել Պետդումայի ընտրություններից հետո՝ սեպտեմբերի 21-ից հետո։
«Նա ցանկանում է ուժեղացնել մոբիլիզացիան։ Ոչ բացահայտ, քանի որ վախենում է սեփական հասարակությունից, բայց նա դա կանի հոկտեմբերի սկզբին, եթե մենք նրան խնդիրներ չստեղծենք լոգիստիկայի, զենքի, բենզինի, դիզելի հարցերում, և եթե մեր գործընկերները չկիրառեն ամբողջական պատժամիջոցներ նրա ագրեսիայի դեմ»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Պուտինը կարող է փորձել մոբիլիզացնել 300-500 հազար մարդու։ Զելենսկին նշել է, որ ռուսական հասարակության մի մասը դեմ է նոր մոբիլիզացիային և պատերազմին, սակայն, նրա խոսքով, այդ մարդիկ շարունակում են աջակցել Ռուսաստանի ղեկավարին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Ռուսաստանը չի կարողանա արագ պատրաստել այդքան մեծ թվով մարդկանց, ինչի հետևանքով, ըստ նրա, ռազմաճակատ կարող են ուղարկվել վատ պատրաստված զինվորներ, ինչը կհանգեցնի մեծ կորուստների։