Իրանը և Հյուսիսային Կորեան մասնակցում են Ուկրաինայի դեմ պատերազմին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պետք է ամեն ինչ անի՝ նոր ճակատ բացելուց խուսափելու համար, սակայն, Իրանը և Հյուսիսային Կորեան արդեն մասնակցում են Ուկրաինայի դեմ պատերազմին։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ոչ մի դեպքում չբացենք նոր ճակատ։ Բայց պետք է ազնիվ լինենք՝ իրանցիներն ու հյուսիսկորեացիներն արդեն հարձակվել են մեզ վրա»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով Իրանի կողմից հնարավոր ուղիղ հարձակման վտանգի մասին հարցին։
Նա նաև անդրադարձել է իր որոշմանը՝ պաշտոնից ազատելու Միխայիլ Ֆյոդորովին՝ նշելով, որ պատճառներից մեկը կապված է բարդ ձմռանը պատրաստվելու, Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարության աշխատանքի համակարգման խնդիրների ու մոբիլիզացիայի նոր մոտեցման անհրաժեշտության հետ։
Զելենսկին ընդգծել է, որ ժամանակ չկա վեճերի համար, և բանակն ու նախարարությունը պետք է աշխատեն որպես մեկ միասնական համակարգ։
Միաժամանակ Ուկրաինայի նախագահը քաղաքացիներին կոչ է արել պատրաստվել ծանր ձմռան։
«Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչպիսին կլինի ձմեռը։ Այն կարող է լինել ծանր կամ նույնիսկ ավելի վատ»,- հայտարարել է նա։
Զելենսկին նաև նշել է, որ ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանում նախատեսվում է ուժեղացնել մոբիլիզացիան Պետդումայի ընտրություններից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...