ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ ԱՄՆ-ում փառատոնի ժամանակ. կան զոհեր և վիրավորներ
Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի կենտրոնում անցկացվող խոհարարական փառատոնի ժամանակ կիրակի երեկոյան տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել, իսկ հինգը ստացել են վիրավորումներ։
Միջադեպի վայրում մահացել է երկու անձ, իսկ չորս տուժած տեղափոխվել են բժշկական հաստատություն։ Եվս մեկ քաղաքացի ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և հրաժարվել է հոսպիտալացումից։ Հարբորվյու բժշկական կենտրոնի (Harborview Medical Center) մամուլի քարտուղար Սյուզան Գրեգի փոխանցմամբ՝ հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացի՝ մեկ երեխա, մեկ չափահաս տղամարդ և երկու կին։
Նա նաև նշել է, որ հոսպիտալացվածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Սիեթլի ոստիկանության վարչությունից հայտնել են իրականացվող հետաքննության մասին, սակայն հնարավոր կասկածյալի կամ կասկածյալների վերաբերյալ տվյալներ դեռևս չեն հայտնում։ Դեպքի վերաբերյալ ահազանգերից հետո Սիեթլի կենտրոնական միառելս ճանապարհի ղեկավարությունը տեղեկացրել է, որ երթևեկությունը փակ կլինի մինչև օրվա ավարտը և կվերսկսվի երկուշաբթի առավոտյան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...
Աղետալի վիճակ կրթության ոլորտում. դիմորդների միայն 58.4 տոկոսն է ընդունվել բուհ. փորձագետ
ԲՈՒՀ-եր ընդունվողների և դիմորդների քանակի նվազման վերջին 5-6 տարիների միտումը պահպանվել է նաև ընթացիկ տարվա ընդունելությ...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...