Երևանում մինչև +37°C․ Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը
Հուլիսի 27-ի ցերեկը Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը նախորդ օրվա համեմատությամբ կնվազի 2-4 աստիճանով, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում զգալի փոփոխություններ չեն կանխատեսվում։
Այս տեղեկությունը փոխանցել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ըստ նրա՝ տարածաշրջանի ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Երևանում և Արարատյան դաշտում, որտեղ ցերեկը սպասվում է 35-37 աստիճան տաքություն։ Կարճատև անձրևներ ու ամպրոպներ հանրապետության որոշ շրջաններում հնարավոր են միայն հուլիսի 29-ին, ինչպես նաև օգոստոսի 1-ին և 2-ին՝ երեկոյան ուշ ժամերին։
Գագիկ Սուրենյանը նաև նշել է, որ առաջիկա հինգ օրերի ընթացքում Երևանում, Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Կոտայքի, Արագածոտնի նախալեռնային գոտիներում և Սյունիքի հովիտներում պահպանվելու է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Թուրքիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ տարհանվել են բնակիչներ
Էգեյան ծովին մոտ գտնվող Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի Գյոքչեօվաջըք թաղամասի անտառային տարածքում չպարզված հանգա...
Երևանում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Հուլիսի 22-ից Պապ թագավորի - Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...