Ռազմական

Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորվել է ԱՄՆ-ի 624 զինծառայող․ NYT

Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորվել է ԱՄՆ-ի 624 զինծառայող․ NYT

Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624։ Այդ մասին հուլիսի 26-ին հայտնել է The New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) տվյալներին։


Պարբերականի տեղեկություններով՝ Պենտագոնը սկսել է առանձին հրապարակել կորուստների տվյալները՝ հուլիսի 7-ից, երբ սկսվել է լարվածության նոր փուլը, և փետրվարին մեկնարկած ամբողջ ռազմական գործողության սկզբից։ Ռազմական աղբյուրների խոսքով՝ հաշվետվության ձևաչափի փոփոխությունը կապված է Իրանի և ԱՄՆ-ի միջև ապրիլին հաստատված հրադադարի ռեժիմի հետ, մինչդեռ վերջին արձանագրված կորուստները վերաբերում են հուլիսյան իրադարձություններին։


«Այդ օրվանից (հուլիսի 7-ից) վիրավորված զինծառայողների պաշտոնական թիվը այժմ կազմում է 207, իսկ հակամարտության սկզբից ընդհանուր թիվը հասել է 624-ի», — նշվում է հրապարակման մեջ։


Միաժամանակ իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցչին, հայտնել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտներին և տեխնիկային հասցված վնասը գնահատվում է շուրջ 20,6 միլիարդ դոլար։ Նշվում է, որ վնասի ամենամեծ մասը բաժին է ընկել հակաօդային պաշտպանության համակարգերին և ռադիոլոկացիոն համալիրներին՝ շուրջ 7,5 միլիարդ դոլար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250