ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը` էլեկտրոմոբիլների ներկրման, արտոնությունների մասին
Հայաստանում էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների համար ավելացված արժեքի հարկի գծով գործող արտոնությունը նախատեսվում է երկարաձգել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«Գործող օրենքով նշված տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկ վճարումից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը երկարաձգել ևս մեկ տարով»,- ասաց Խոջոյանը։
Նրա խոսքով՝ այս երկու տարիների ընթացքում աճել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային ներմուծման ծավալները։
«Մասնավորապես, 2022 թվականին 2021 թվականի համեմատ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ծավալն աճել է 1,8 անգամ, իսկ 2020 թվականի համեմատ շուրջ 12 անգամ։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման ծավալը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 3,8 անգամ»,- ասաց Խոջոյանը։
«Ուրախությամբ պետք է արձանագրել, որ ՀՀ-ում էլեկտրոմոբիլների նկատմամբ ընկալումն աճում է և սա մեծ հաշվով լավ լուր է»,- նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյությում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը` թուրք նախարարի՝ «Զանգեզուրի միջանցք» ասվածի մասին հայտարարության վերաբերյալ
Հայաստանի համար անընդունելի է և «կարմիր գիծ է» Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց մեկ տարի առաջ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհերի հիշատակը
ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց 1 տարի առաջ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհերի հիշատակը։ 2022 թվականի այս օրն Ադրբեջանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը զորքեր է կուտակում Արցախի շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով․ վարչապետ
Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, կառավարության նիստի մեկնարկին այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԳ փոխնախարարի անդրադարձը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին հայտարարությանը
Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերությունը առաջին տարին չէ, որ սկսվել է, մենք տարբեր ձևաչափերով համագործակցում ենք ՆԱՏՕ-ի...