Հաջիևը Լաչինի միջանցքը չբացելու հարցով կրկին Հայաստանին և Արցախին է մեղադրել
«Մենք շարունակում ենք ներգրավված լինել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ՝ ապահովելու Աղդամ (Ակնա)-Խանքենդի և Լաչին-Խանքենդի(Ստեփանակերտ) ճանապարհների շուտափույթ և միաժամանակյա բացումը ԿԽՄԿ-ի բեռնատարների համար, ինչպես համաձայնեցված է Ադրբեջանի նախագահի և պետքարտուղար Բլինքենի սեպտեմբերի 1-ի հեռախոսազրույցում»,-X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Այդ օրվանից 12 օրացուցային օր է անցել, բայց Հայաստանին ենթակա ապօրինի ռեժիմը հրաժարվում է թույլ տալ այդ անցումը և ճանապարհների բացումը: Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին կրկնապատկել իրենց ջանքերը և ճնշում գործադրել Հայաստանի ու նրան ենթակա ապօրինի ռեժիմի վրա՝ վերջ տալու այս ապակառուցողական քաղաքականությանը», - գրել է Հաջիևը։
Հիշեցնենք, որ այսօր արդեն 276-րդ օրն է՝ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը։
Նմանատիպ հոդվածներ
«Երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները». Միրզոյան
Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրար...
«Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու». Դավիթ Բաբայան
Լաչինի միջանցքը վերագործարկելու շուրջ բանակցություններում ռուս խաղաղապահ առաքելությունն է ջանքեր գործադրում: Այս մասին N...
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի»․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազի...
Կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցնե...