«Ադրբեջանը համաձայն է միաժամանակ բացել Լաչինի և Աղդամի ճանապարհները». Հաջիզադե
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման, Աղդամ-Ասկերան ճանապարհի բացման և «Կարմիր խաչի» կոմիտեի (ԿԽՄԿ) բեռնատարների՝ Արցախ մուտքի թեմաներին։
«Ինչ վերաբերում է Լաչին ճանապարհի և Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհի միաժամանակյա օգտագործման հարցին, ինչպես Ադրբեջանը նշել է ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ժամանակ, Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ համաձայնել է այդ երկու ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը։ Ցավոք սրտի, այս համաձայնության իրականացմանը խոչընդոտում է Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջանում Հայաստանի ստեղծած, այսպես կոչված, ռեժիմը։
Կրկնում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Աղդամ-Խանքենդի (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհին զուգահեռ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել՝ Լաչինի սահմանային անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ», - հայտարարել է Հաջիզադեն։
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանը չի վախենում, որ, ի դեմս Հայաստանի, դաշնակից կկորցնի». Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ԱՄՆ-Հայաստան խաղաղապահ վարժանքներին, և...
«Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու». Դավիթ Բաբայան
Լաչինի միջանցքը վերագործարկելու շուրջ բանակցություններում ռուս խաղաղապահ առաքելությունն է ջանքեր գործադրում: Այս մասին N...
Կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցնե...
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի»․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազի...