ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Մարությանն ինձ թիկունքից հարվածել է. Նիկոլ Փաշինյան
Ես երբեք Հայկ Մարությանին կասկածով չեմ վերաբերվել: Այս մասին այսօր Հանրայինի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով նախկին քաղաքապետի և Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ՔՊ–ի թեկնածու Տիգրան Ավինյանի միջև զուգահեռների վերաբերյալ հարցին:
«Մինչև այսօր Հայկ Մարությանը չի նայել իմ աչքերի մեջ և չի ասել, թե ինչպես է, որ ես շեղվել եմ հեղափոխության արժեքներից, էտ ինչպես է, որ ես դարձել եմ սև, ինչպես ինքն է նշում»,– ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ Հայկ Մարությանն իրեն թիկունքից հարվածել է, Ավինյանը՝ պինդ պահել: «Էս խոսակցությունն ինձ համար քաղաքականության մասին չէ, այլ առաջին հերթին մարդկային պարզ հարաբերությունների»,– ասել է նա:
«Այն ժամանակ ես լիարժեք վստահությամբ էի վերաբերվում Հայկ Մարությանի` մոտիկ լինելու ցանկությանը։ Ի հեճուկս մեր բազմաթիվ թիմակիցների, որ ասում էին՝ նա գալիս է որպես «գաստրալյոր» և իրադրության փոփոխության դեպքում հին սցենարը մի կողմ է թողնելու։ Այդ ընկերությունը լավ ժամանակների ընկերություն էր»:,– ասել է նա:
Իր խոսքով՝ Մարությանն իր բեմական կարիերայում առաջին անգամն է, որ քաղաքական ժանրի հումոր է անում և բովանդակությունը չի համաձայնեցնում այդ հումորի հերոսների հետ. «Դա վկայում է, որ Հայաստանը հեղափոխական ճիշտ ճանապարհից չի շեղվել»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքա՜ն բորդյուր կլիզեք. Փաշինյան
«Կրակելու, Երևանը արյունով վերցնելու մասին խոսողներին խորհուրդ եմ տալիս վերանայել բառապաշարն ու սեփական բախտը փորձել։ Սա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու և ԼՂ հայերի էթնիկ զտման մասին
Մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` 29 800...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերանով ռուսական բեռների մուտքը. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր...
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...