ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու և ԼՂ հայերի էթնիկ զտման մասին
Մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` 29 800 և 86 600 քկմ, բայց դա չի նշանակում, որ մենք դրանով ԼՂ հայությանը էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին: «Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` 29 800 և 86 600 քկմ Երբ ասուլիս եմ տվել, ինձ հարցրել են` արդյոք այն ներառում է նաև ԼՂ-ն, ասել եմ` այո, բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք դրանով ԼՂ հայությանը էթնիկ զտման կամ ցեղասպանության ենթարկելու մանդատ ենք տվել Ադրբեջանին»,- ասել է նա:
Նա ընդգծել է` այդ է պատճառը, որ պայմանավորվածության մաս է նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման մեխանիզմների ձևակերպումը, մասնավորապես` Բաքու-Ստեփանակերտ հուսալի, բովանդակային երկխոսության հաստատումը, որի մեկնարկի և ավարտի վերաբերյալ կլինի որոշակի շրջանակի մասին պատկերացում»,
Հարցին` իրապես հավատում է, որ բանակցված լուծումը կարող է երաշխավորել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը, դիտարկմանը, թե շրջանառվում են տեղեկություններ ԼՂ-ից հայերի դուրսբերման տարբերակի մասին, Փաշինյանը պատասխանել է.
«ԼՂ-ից ելքի մասին խոսել նշանակում է համաձայնել ԼՂ հայության էթնիկ զտմանը և հայրենազրկմանը, որովհետև այդ մարդիկ ապրում են իրենց տանը: Էթնիկ զտման դեպքում պարտադիր չէ, որ մարդկանց ֆիզիկապես ոչնչացնեն. ցանկացած ցեղապանություն ունի երկու մաս, մեկը կոտորածն է, մյուսը՝ բռնագաղթը: Նման թեմա օրակարգում չկա, միջազգային հանրության ներկայացուցիչները հստակ ասում են, որ ԼՂ հայերը պետք է իրենց տներում` ԼՂ-ում, առանց վախի և հետապնդումների, ապրելու հնարավորություն ունենան, արժանապատիվ, անվտանգ և բարեկեցիկ կյանքով ապրելու»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքա՜ն բորդյուր կլիզեք. Փաշինյան
«Կրակելու, Երևանը արյունով վերցնելու մասին խոսողներին խորհուրդ եմ տալիս վերանայել բառապաշարն ու սեփական բախտը փորձել։ Սա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերանով ռուսական բեռների մուտքը. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում. Լավրովը՝ Արցախում իրավիճակի մասին
Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում: Այս մասին Նյու Յուրքում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտա...
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...