ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքա՜ն բորդյուր կլիզեք. Փաշինյան
«Կրակելու, Երևանը արյունով վերցնելու մասին խոսողներին խորհուրդ եմ տալիս վերանայել բառապաշարն ու սեփական բախտը փորձել։ Սա ձեր ու ձեր կնքահայրերի համար 1999 թիվը չէ, սա հոկտեմբերը չէ, առավելևս՝ 27-ը, սա 2023-ի սեպտեմբերի 17-ն է»,- այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը:
«Դե բախտներդ փորձե՜ք, ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքա՜ն բորդյուր կլիզեք»,- ասել է Փաշինյանը՝ իր քաղաքական հակառակորդներին։
Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ելույթում բացատրել է, թե ինչու Հայաստանում իրավիճակը չի կայունացել 2020 թվականին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:
«Որովհետև ոմանք չեն հասել իրենց նպատակին` ծնկի բերել Հայաստանի Հանրապետությունը, կասկածի տակ դնել անկախությունը, ինքնիշխանությունը և պետականությունը»,- կարծում է վարչապետը։
Ըստ նրա՝ այժմ Հայաստանը վստահ քայլեր է ձեռնարկում պետականության ամրապնդման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու և ԼՂ հայերի էթնիկ զտման մասին
Մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը` 29 800...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ասկերանով ռուսական բեռների մուտքը. Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի Հանրապետության իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետևանքով առաջացած սուր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում. Լավրովը՝ Արցախում իրավիճակի մասին
Հայաստանի ղեկավարությունն ինքը կրակի վրա յուղ է լցնում: Այս մասին Նյու Յուրքում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտա...
Քվեարկության նախնական տվյալները՝ 21:00-ի դրությամբ. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Ըստ այդ տվյալների՝ 824.250 ընտրողնե...