Մասկը կոշտ արձագանք է տվել դավաճանության մեղադրանքներին
Իլոն Մասկն ասել է, որ Ղրիմի տարածաշրջանում Starlink-ի (արբանյակային ինտերնետ կապ) ակտիվացումից իր հրաժարվելը չի կարող դավաճանություն համարվել։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում:
«Ես ԱՄՆ քաղաքացի եմ և ունեմ միայն այս անձնագիրը: Ինչ էլ որ լինի, ես կպայքարեմ Ամերիկայի համար ու կմեռնեմ այնտեղ։ ԱՄՆ Կոնգրեսը պատերազմ չի հայտարարել Ռուսաստանին: Եթե որևէ մեկը դավաճան է, դա նրանք են, ովքեր ինձ այդպես են անվանում»,- գրել է Մասկը։
Հիշեցնենք` ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն արձագանքել է Ղրիմում Starlink-ի անջատման միջադեպին: Բլինքենը հույս է հայտնել, որ այս տեխնոլոգիան լիովին հասանելի կմնա ուկրաինացիների համար։ Սակայն նա չի կարողացել ասել, թե արդյոք Իլոն Մասկը պետք է պատասխանատվության ենթարկվի իր արարքների համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իլոն Մասկը գաղտնի անջատել է համակարգը՝ կանխելու ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները ռուսական ռազմանավերի վրա։
Նմանատիպ հոդվածներ
«Ռուսաստանը չի վախենում, որ, ի դեմս Հայաստանի, դաշնակից կկորցնի». Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, ԱՄՆ-Հայաստան խաղաղապահ վարժանքներին, և...
Կայացել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Զրուցակիցնե...
«Տեսնենք՝ ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու». Դավիթ Բաբայան
Լաչինի միջանցքը վերագործարկելու շուրջ բանակցություններում ռուս խաղաղապահ առաքելությունն է ջանքեր գործադրում: Այս մասին N...
«Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի»․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
Ադրբեջանի կողմից ՀՀ հետ սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով իրականացվող անձնակազմի, հարձակողական սպառազի...