Հպարտ եմ, որ մարզում եմ այս տղաներին. Հայաստանի հավաքականի մարզիչ
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Երևանում Խորվաթիայի հավաքականից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո կիսվել է տպավորություններով, գրում է Armsport.am-ը։
«Չհերիքեց վարպետությունը: Մրցակիցը մեզ գերազանցեց վարպետությամբ: Չհասցրինք վերականգնվել, հոգնածութունը իրեն զգացնել տվեց: այսպիսի խաղերի համար գոնե 18 խաղացող պետք է ունենալ: Տղաներին շնորհակալություն հայտնեցի իրենց նվիրվածության համար, հատկապես երկրորդ խաղակեսի համար:
Նրանք քայլ առաջ են կատարել: Անկեղծ կասեմ՝ հպարտ եմ, որ մարզում եմ այս տղաներին: Նրանք արեցին այն, ինչ կարող էին: Խնդրում եմ չկշտամբեք տղաներին, քաջալերեք նրանց: Ֆուտբոլիստների մեծ մասը շատ երիտասարդ են . նրանցից ոմանք կարող էին խաղալ երիտասարդական հավաքականում, բայց խաղում են աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի դեմ: Նրանք մեծ նվիրումով խաղացին, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնենք նրանց»,- ասել է Պետրակովը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբի 6-րդ տուրում Հայաստան – Խորվաթիա հանդիպումն ավարտվեց խորվաթների հաղթանակով՝ 0:1:
Հանդիպման 13-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից գոլի հեղինակ դարձավ Խորվաթիայի հավաքականի խաղացող, «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը։
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է Հայաստան – Խորվաթիա հանդիպումը
Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի D խմբի 6-րդ տուրում ընթանում է Հայաստանի և Խորվաթիայի հավաքականների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք՝ հայ և խորվաթ երկրպագուների միջև «Հանրապետականում»
«Հանրապետական» մարզադաշտում հայ և խորվաթ երկրպագուների միջև ծեծկռտուք է եղել: Այս մասին է վկայում տեսանյութը, որը հրապար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի դրոշը սավառնեց «Հանրապետական» մարզադաշտում. Հայաստան–Խորվաթիա
Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստ...
Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ. ծանրամարտի ԱԱ
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Սաուդյան...