Սպորտ
Կորի Գաուֆն առաջին անգամ նվաճեց US Open-ի տիտղոսը
Lilit A.
Աշխարհի 6-րդ ռակետ Կորի Գաուֆն առաջին անգամ նվաճեց ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Եզրափակիչում 19-ամյա թենիսիստուհին մրցեց աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ եւ հաղթեց 2:6, 6:3, 6:2 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 5 րոպե։
Կորի Գաուֆն առաջին անգամ նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարի տիտղոս։
Գաուֆը կստանա 2000 վարկանիշային միավոր եւ 3 միլիոն դոլար։
Սաբալենկան կստանա 1300 վարկանիշային միավոր, 1,5 միլիոն դոլար։ Սաբալենկան կդառնա աշխարհի առաջին ռակետ՝ շրջանցելով լեհ Իգա Շվյոնտեկին։
Նմանատիպ հոդվածներ
«Շիրակ» ֆուտբոլային ակումբն ընդհանուր առմամբ տուգանվել է 3,4 մլն դրամով․ ՀՖՖ
Lilit A.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռեգբիի աշխարհի գավաթի բացմանը երկրպագուները սուլոցներով են դիմավորել Մակրոնին
Lilit A.
Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունը
Lilit A.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց 9:0 հաշվով և կիսաեզրափակիչում է
Lilit A.