ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռեգբիի աշխարհի գավաթի բացմանը երկրպագուները սուլոցներով են դիմավորել Մակրոնին

Փարիզում ռեգբիի աշխարհի գավաթի բացման արարողության ժամանակ, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում, երկրպագուները սուլոցներով դիմավորել ամբիոնի մոտ դուրս եկած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

 

Նա փորձում էր ողջույնի խոսք ասել, սակայն երկրպագուները սուլոցներով խլացնում էին նրա ձայնը: 

 

Պատճառը Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքի բարձրացման (62-ից կդառնա  64) մասին օրենսդրական նախաձեռնությունն է, որի կողմնակից է Մակրոնը։

 

Ռեգբիի աշխարհի գավաթին մասնակցում է 20 հավաքական՝ բաժանված չորս խմբերի։