ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց 9:0 հաշվով և կիսաեզրափակիչում է

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երրորդ խոշոր հաշվով հաղթանակը տարավ եւ դուրս եկավ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

 

97 կգ քաշային կարգի առաջատարը քառորդ եզրափակիչում մրցեց Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի հետ եւ գոտեմարտի առաջին րոպեներին վստահ հաղթանակի հասավ 9:0 հաշվով՝ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին։

 

Ալեքսանյանը պայքարը սկսել է  1/16 եզրափակիչից, որտեղ 10:4 հաշվով հաղթել է Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Նիկու Օժոգին։