Արցախի խորհրդարանն այսօր ԼՂ նախագահ կընտրի
Արցախի խորհրդարանն այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ կընտրի: Նախագահի ընտրությունը տեղի կունենա ժամը 11-ին՝ ԱԺ հատուկ նիստում։ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Սահմանադրության փոփոխություններով նոր նախագահին Ազգային ժողովն է ընտրում։
5 խմբակցություններից 4-ի, այդ թվում՝ իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի նախագահի թեկնածուն նախկին նախագահի վերջին հրամանագրով պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանն է։
Խմբակցություններից միայն «Միասնական հայրենիք» է այլ թեկնածու առաջադրել՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար, կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին, սակայն նրա թեկնածությունը մերժվել է վերջին տասը տարում Արցախի քաղաքացիության ու մշտական բնակության մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:
Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը, Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը երեկ կոչ արեցին քաղաքացիներին այսօր սադրանքների չտրվել։
Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ տարբեր քաղաքական ուժեր հավաքներ և ցույցեր անցկացնելու կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը Բորելի հետ հեռախոսազրույցում բողոքել է Հայաստանից
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին...
Մակրոնը Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը. Ելիսեյան պալատ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվ...
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը. ՌԴ-ի պարտավորությունն է ԼՂ-ն պաշտպանելու՝ չի կատարվում
Ռուսաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունի հստակ պարտավորություններ Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու, և դրանք չի...
«Զանգեզուրի միջանցքի» բացմանը Հայաստանը դեմ է եղել և շարունակելու է դեմ լինել. Մարուքյանը պատասխանում է Էրդողանին
ՀՀ–ն «Զանգեզուրի միջանցք» բացելու որևէ պարտավորություն չունի։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտա...