«Զանգեզուրի միջանցքի» բացմանը Հայաստանը դեմ է եղել և շարունակելու է դեմ լինել. Մարուքյանը պատասխանում է Էրդողանին
ՀՀ–ն «Զանգեզուրի միջանցք» բացելու որևէ պարտավորություն չունի։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։
Նշենք, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ հույս էր հայտնել, որ Երևանը կկատարի «Զանգեզուրի միջանցքի» բացման իր պարտավորությունները։
Մարուքյանը հավաստիացրեց, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկումները, որոնք արհեստական մտցվել են շրջանառության մեջ, չեն կարող առաջ մղվել որպես լեգիտիմ պահանջ։ «Նման պարտավորություն Հայաստանը չի ստաձնել նոյեմբերի 9-ի փաստաթղթով, խոսք է գնացել միայն կոմունիկացիաների բացման մասին, և ՀՀ–ն պատրաստ է դրան»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին խոսակցություններին, ապա Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ Հայաստանը դրան դեմ է եղել և շարունակելու է դեմ լինել։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի իշխանություններն ընդունում են ռուս խաղաղապահների առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ
ԼՂ նախագահայի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտարարություն է տարածել ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ. ...
Ստեփանակերտն ու Բաքուն համաձայնության են եկել ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ
Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Արցախի տեղեկատվ...
Կանանց ու երեխաներին խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով հանել Արցախից՝ ադրբեջանցիները կրակել են
Հենց ռմբակոծումները սկսվեցին, կանանց ու երեխաներին գյուղից տարհանեցին ու տարան ռուս խաղաղապահների պոստերը, «Ազատությանը»...
Ադրբեջանի հետ միջնորդավորված քննարկումներ են ընթանում. Մետաքսե Հակոբյան
«Առաջնահերթը խաղաղ բնակչության փրկությունն է։ Հիմա այն պահն է, որ ադրբեջանական կողմի հետ պետք է խոսույթ տեղավորվի։ Միջնո...