Մակրոնը Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը. Ելիսեյան պալատ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածության հարցը: Տեղեկությունը հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Ֆրանսիայի նախագահը կողմերին կոչ է արել բոլոր տարաձայնությունները լուծել միայն դիվանագիտական ճանապարհով:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի մերձակայքում Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակման մասին տագնապալի հաղորդագրությունների ենթատեքստում: Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր հանձնառությունը` ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի լուծմանը և հակամարտության արդարացի և կայուն կարգավորմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան և բացառապես դիվանագիտական ճանապարհով:
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը Բորելի հետ հեռախոսազրույցում բողոքել է Հայաստանից
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այս մասին...
Արցախի խորհրդարանն այսօր ԼՂ նախագահ կընտրի
Արցախի խորհրդարանն այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ կընտրի: Նախագահի ընտրությունը տեղի կունենա ժամը 11-ին՝ ԱԺ հատուկ նիստ...
Կանանց ու երեխաներին խաղաղահները փորձել են Լաչինի միջանցքով հանել Արցախից՝ ադրբեջանցիները կրակել են
Հենց ռմբակոծումները սկսվեցին, կանանց ու երեխաներին գյուղից տարհանեցին ու տարան ռուս խաղաղապահների պոստերը, «Ազատությանը»...
Արձագանքեք և օգնեք. Հենրիխ Մխիթարյանը դիմում է աշխարհին
Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, այս մասին Facebo...