Մոլդովայի էներգետիկայի նախարարությունը «Գազպրոմին» պարտքը գնահատել է 709 մլն դոլար
Մոլդովայի էներգետիկայի նախարարության ղեկավար Վիկտոր Պարլիկովը հայտնել է, որ «Մոլդովագազի» պարտքը «Գազպրոմին» 2022 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 709 միլիոն դոլար։ Այս մասին նա ասել է մոլդովական կողմի անցկացրած աուդիտի արդյունքներով։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մոլդովագազի պարտքը «Գազպրոմին» մինչև 2022 թվականի մարտի վերջը կազմել է 709 միլիոն դոլար»,- ասել է Պարլիկովը։
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ Մոլդովայի կառավարության կողմից վարձված միջազգային աուդիտորական ընկերությունը չի բացահայտել հանրապետության պարտքը «Գազպրոմին» 800 միլիոն դոլարի չափով։
Հուլիսին Մոլդովայի էներգետիկայի նախարարը հայտնել էր, որ Քիշնևը կատարել է «Գազպրոմի» հետ «Մոլդովագազի» պարտքի աուդիտի մասին պայմանավորվածությունը, սակայն արդյունքները դեռ չեն հրապարակվի, այլ նախ վերլուծվեն։
Նմանատիպ հոդվածներ
«ՌԴ-ում բենզինի գների բարձրացումը չի կարող չարտահայտվել Հայաստանում». ՀՀ ԿԲ նախագահ
Ռուսաստանի Դաշնությունում բենզինի գների բարձրացումը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-...
Հայտնի է, թե այս տարվա օգոստոսին որքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան
Այս տարվա օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերջին մի քանի տարիների հերթական ռեկորդն է գրանցվել: Տեղ...
«ՀՀ-ում իրանցիները 2–րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` իրենց թվով զիջելով միայն ՌԴ–ին». Քերոբյան
Հայաստանում իրանցիները 2–րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` իրենց թվով զիջելով միայն ՌԴ–ին։ «Իրանի ազատ տնտեսական...
Մեծ Բրիտանիայի խոշորագույն քաղաքներից մեկը սնանկ է հայտարարվել
Մեծ Բրիտանիայի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Բիրմինգհեմի քաղաքային խորհուրդը սնանկ է հայտարարվել բյուջեի մեծ դեֆիցիտի պատ...