«Պուտինը սպանել է Պրիգոժինին, համենայնդեպս, մենք նման տեղեկություն ունենք». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միացել է այն մարդկանց շարքին, ովքեր Կրեմլին պատասխանատու են համարում Wagner PMC-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահվան համար։ Զելենսկին այս համատեքստում հրապարակայնորեն հիշատակել է Պուտինին, հայտնում է BBC-ն։
«Պուտինը սպանել է Պրիգոժինին, համենայնդեպս, մենք նման տեղեկություն ունենք»,- ասել է Ուկրաինայի նախագահը Կիևում Յալթայի գագաթնաժողովում:
«Ուկրաինայում մենք սգո օրեր չենք հայտարարել, երբ Պրիգոժինը մահացավ», - շարունակել է Զելենսկին։ «Մեզ համար սա մեկ ահաբեկիչի կորուստ է».
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՌԴ Տվերի մարզում վթարի է ենթարկվել ինքնաթիռ, որում եղել է 10 մարդ, որոնց թվում են եղել Պրիգոժինը և Վագների ՊՄԿ-ի հրամանատարությունը։ Նրանք բոլորը մահացել են։ Միայն օգոստոսի 27-ին Պրիգոժինի մահը պաշտոնապես հաստատվեց։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ. հայտնի է պատճառը
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողո...
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ. Բեգլարյան
Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցա...
«Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից». ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում Հ...