ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ. հայտնի է պատճառը
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողոքի նոտան է հայտնել Հայաստանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն, փոխանցում է gazeta.ru-ն:
Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի նկատմամբ։
Առաջինը` միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության (Հռոմի ստատուտ) վավերացման գործընթացի մեկնարկն է, երկրորդը` ՀՀ վարչապետի տիկնոջ ՝ Աննա Հակոբյանի այցը Կիև, ինչպես նաև մարդասիրական օգնության փոխանցումը Կիևին և երրորդը` ՀՀ տարածքում ԱՄՆ-ի մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։
Հաղորդվել է նաև, որ Հարությունյանին տրվել է բողոքի նոտա, որում ասվում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորական հայտարարությունները՝ ուղղված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային և ՌԴ ԱԳՆ-ին ընդհանուր առմամբ անընդունելի են։
Միաժամանակ Մոսկվայում հաստատում են, որ Ռուսաստանն ու Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները լիովին կկատարվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
«Ի թիվս այլ հարցերի, դա վերաբերում է նաև ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելություն ուղարկելուն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Ասվում է, որ ռուսական կողմը շարունակելու է այդ նպատակով գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը։
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...
«Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում». Ալեն Սիմոնյան
Դա աճպարարություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադա...
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ. Բեգլարյան
Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցա...
«Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից». ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում ՀՀ վար...