«Ես չեմ բացառում նմանատիպ հանգամանքը, մենք պետք է ամեն ինչին պատրաստ լինենք». Հովիկ Աղազարյան
Սոթքում վերջին դեպքերն իրենց նշանակությամբ շատ ավելի թեթև կշիռ ունեին, քան նրանք, որ տեղի են ունեցել մեկ տարի առաջ, մի քանի ամիս առաջ, որտեղ ակնհայտ էր, որ ՀԱՊԿ-ը պարտավոր էր կոնկրետ քայլեր ձեռնարկելու, բայց չարեց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է «Քաղաքացիական պյմանագիր» խմբակցության պատգամվոր Հովիկ Աղազարյանը:
«ՀԱՊԿ-ը փաստորեն իր դերակատարությունը անհրաժեշտ մակարդակով չի կատարում: Իհարկե, սա միգուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն գտնվում է պատերազմական գործողությունների մեջ: Եթե մեր հնարավորությունները ներում է, մենք պետք է անենք նույնիսկ անհնարը, որ կարողանանք ինքներս մեզ պաշտպանել»,-ընդգծել է Աղազարյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կարծես Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից, ՔՊ-ի պատգամավորն ասել է. «Մի օր չի լինի, թե մի քանի ամսով չի լինի, թե ընդհանրապես չի լինի, միշտ էլ հնարավոր են այդպիսի իրավիճակներ, ինչպես պատմությունն է ասում: Հետևաբար, ես չեմ բացառում նմանատիպ հանգամանքը, մենք պետք է ամեն ինչին պատրաստ լինենք»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ. հայտնի է պատճառը
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողո...
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ. Բեգլարյան
Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցա...
«Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից». ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում Հ...