«ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ». Սարգիս Խանդանյան
Այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Նա ասել է, թե ՀԱՊԿ-ը «ձեռքերը լվացել ու դուրս է եկել Հայաստանից»։
«ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ»,- նշել է Խանդանյանը։
Նա ասել է, թե Ռուսաստանին, որպես ռազմավարական դաշնակցի, հարցադրումներ կան, իսկ պատասխանները Հայաստանը չի ստանում տևական ժամանակ։
Հարցին, թե անվտանգային համակարգը փոխելու տարբերակ քննարկվո՞ւմ է, Խանդանյանը պատասխանել է. «Հայաստանի զինված ուժերի եւ ընդհանրապես անվտանգային համակարգի բարեփոխումները պետք է շարունակվեն: Այս առումով մենք պետք է բաց լինենք համագործակցել բոլոր այն երկրների հետ, որոնք կունենան այդպիսի հետաքրքրություններ»:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վտանգ կա։
Օրեր առաջ էլ Վիկտոր Բիյագովը հետ կանչվեց ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից, եւ այդ պաշտոնը թափուր է:
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...
«Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում». Ալեն Սիմոնյան
Դա աճպարարություն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադա...
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ. Բեգլարյան
Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցա...
«Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից». ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում Հ...