«ԵՄ-ն ցավում է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման առիթով». Բորել
«Եվրամիությունը ցավում է, որ Վրաստանի կառավարությունը թույլ է տվել վերսկսել ուղիղ չվերթները Ռուսաստանի հետ», - այս մասին ասվում է վրացական civil.ge–ին ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի տված հարցազրույցում։
Բորելը հավելել է, որ ԵՄ-ն ակնկալում է, որ գործընկեր երկրները, ինչպես նաև նրանք, որոնք ձգտում են դառնալ ԵՄ անդամ, կհետևեն եվրոպական արտաքին քաղաքականության որոշումներին։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագիր է ստորագրել, որով վերսկսվում է երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում ՀՀ դեսպանը կանչվել է ԱԳՆ. հայտնի է պատճառը
Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ ՌԴ-ն իր կոշտ դիրքորոշումն ու բողո...
Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոս հետաձգվել է, Aysor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել ե...
Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախապատրաստում է ռազմական գործողություններ. Բեգլարյան
Տարբեր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարություններ ու նյութեր հստակորեն ապացուցում են, որ վերջին օրերին Ադրբեջանը Արցա...
«Հայաստանը ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից». ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում Հ...