
Անօրինական ներգաղթյալների մեծ հոսքը կոչնչացնի Նյու Յորքը. քաղաքապետ

Անօրինական ներգաղթյալների մեծ հոսքը Նյու Յորք կարող է ոչնչացնել քաղաքը, ուստի միգրացիոն ճգնաժամը լուծելու համար կառավարությանն ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ, ասել է քաղաքապետ Էրիկ Ադամսը:
«Այս խնդիրը կկործանի Նյու Յորքը: Ամեն ամիս 10 հազար միգրանտ է ժամանում քաղաք: Մարդիկ ամբողջ աշխարհից որոշել են հավաքվել, հատել ԱՄՆ-ի հարավային սահմանը և գալ Նյու Յորք», - մեջբերում է Ադամսի խոսքերը The Hill-ը:
Նա ամերիկյան իշխանություններին կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել անօրինական ներգաղթյալների հոսքը զսպելու համար, ինչպես նաև ընդգծել, որ իրավիճակը փոխելու համար «անհրաժեշտ է իրական քաղաքականության փոփոխություն»։
«Ինչպես մենք ասում ենք ամեն ամիս՝ միայն նահանգի, դաշնային գործընկերների կողմից ավելի շատ աջակցությունը և Վաշինգտոնում իրական քաղաքականության փոփոխությունը իսկապես կօգնեն լուծել այս ճգնաժամը», - ասել է Նյու Յորքի քաղաքապետը: