Կոնգոյում Էբոլայի բռնկումը խորանում է. 232 մարդ մահացել է
Կոնգոյում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը հասել է 896-ի, մահացածներինը՝ 232-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարարը։
Մահացության մակարդակը կազմում է մոտ 26%։
Միևնույն ժամանակ, 78 մարդ ապաքինվել է՝ երկու անընդմեջ բացասական թեստի արդյունք ստանալուց հետո։ Ներկայումս շուրջ 6 հազար շփման մեջ եղած անձ գտնվում է բժշկական հսկողության տակ։
Կոնգոյի առողջապահության նախարարը նշել է, որ հայտնաբերված դեպքերի աճը կարող է վկայել հակահամաճարակային միջոցառումների արդյունավետության մասին, քանի որ հաջողվել է բացահայտել նաև այն հիվանդներին, որոնք կարող էին դուրս մնալ համաճարակաբանական ծառայությունների ուշադրությունից։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունիսի 9-ին հաստատել էր Կոնգոյում Էբոլայով վարակման 550 դեպք և 101 մահ։ Վարակի հիմնական օջախը շարունակում է մնալ Իտուրի նահանգը, որտեղ գրանցվել է հիվանդների ընդհանուր թվի 94%-ը՝ 487 դեպք։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա: «Սիոնիստական ռեժիմ...