Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի հետ ևս 5 մարդ է ձերբակալվել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։
Ձևավորվել է քննչական խումբ։
Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտնել էր, որ բլոգեր Միքայել Բադալյանն անհետացել է Հայաստանի Գորիս քաղաքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ։
«Քիչ առաջ Երևանում լավ ընկերներից տեղեկացա, որ ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Միկա Բադալյանին անհայտ դիմակավորված անձինք առևանգել են Գորիսի հյուրանոցներից մեկի մոտ սեպտեմբերի 6-ի երեկոյան՝ մոտավորապես ժամը 21:00-ին: Առևանգմանը ականատես է եղել տեղի բնակիչը՝ Հայ եկեղեցու քահանա»,- գրել է Պրիմակովը թելեգրամյան իր ալիքում:
Mash թելեգրամյան ալիքը գրում է, որ ՌԴ ԱԳՆ-ն ստուգում է բլոգերի անհետացման մասին տեղեկատվությունը, իսկ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս իրավիճակը սադրանք է անվանել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ՀՀ–ի և Արցախի սահմանին կուտակում է նաև «Յաշմա» և «Կոմանդո» հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ. Թաթոյան
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նա...
Գորիսում դիմակավորված անձինք առևանգել են բլոգեր Միկա Բադալյանին. կա ականատես. Պրիմակով
Բլոգեր Միքայել Բադալյանն անհետացել է Հայաստանի Գորիս քաղաքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար...
Միկա Բադալյանը ձերբակալվել է «հրազենի ապօրինի շրջանառության» հոդվածով
Բլոգեր Միկա Բադալյանը քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 72 ժամով՝ «հրազենի ապօրինի շրջանառության» հոդված...
Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները կգիշերեն ՊՆ–ում
Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները կգիշերեն...