Փամբակում գետն ընկած 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել
Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Սևանի ջրասուզակները՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումների փրկարարները՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, առավոտյան ժամը 08։00-ից սկսել էին Վանաձոր քաղաքի Փամբակ գետում 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։
Աշխատանքներն այսօր՝ ժամը 21։00-ին, մթության պատճառով դադարեցվել են։ Հաղորդում է Shamshyan-ը:
Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 08։00-ին։ Այսօր նույնպես երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցում էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ, մեծ թվով քաղաքացիներ, ինչպես նաև Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կարգադրություններով՝ մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ։
Նմանատիպ հոդվածներ
Գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են, միացել են հատուկ փրկարար...
Աղմկահարույց գործով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը
12–ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, ԶԼՄ–ներին հայտնել են...
Երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով ձերբակալված կա
Աշտարակ համայնքի Օրգով գյուղի 12-ամյա բնակչի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է...
Վանաձորում երեխան ընկել է Փամբակ գետը. ընթանում են որոնումներ
Լոռու մարզում այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 14:15-ի սահմաններում, արտակարգ պատահար է գրանցվել, երբ քաղաքացիներից ահազանգ է...