Ուկրաինան շարքից դուրս է հանել Մոսկվայի նավթավերամշակման գործարանի կայանքները
Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերը հունիսի 18-ին Կապոտնյայում գտնվող Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա իրականացված հարձակման ընթացքում վնասել են «Euro+» նավթի վերամշակման բլոկը։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են աղբյուրները։
Բլոկի կազմում է ընդգրկված ԱՎՏ-6 նավթի առաջնային թորման կայանքը, որի անվանական հզորությունը կազմում է օրական 140 հազար բարել։ Դա գործարանի առաջնային վերամշակման ընդհանուր հզորության շուրջ 47%-ն է:
Վնասվել են նաև օժանդակ սարքավորումները, նավթի և նավթամթերքների պահեստավորման ռեզերվուարները, խողովակաշարերը և երկրորդային վերամշակման կայանքները։
Եվրասիական Կարնեգի կենտրոնի փորձագետ Սերգեյ Վակուլենկոն «Ագենտստվո»-ին հայտնել է, որ վնասվել է նավթի առաջնային վերամշակման հիմնական կայանքը։ Նրա խոսքով՝ դա գործարանի երկու առանցքային տարրերից մեկն է, որը մյուս կայանքների համար արտադրում է առևտրային վառելիքի արտադրության հումքը։
Գործարանում գործում են երկու ԱՎՏ կայանքներ։ Առաջինը՝ ԱՎՏ-6-ը, որն ապահովում է գործարանի հզորության 53%-ը, վնասվել էր նաև Ուկրաինայի նախորդ հարձակման ժամանակ՝ հունիսի 16-ին։
Նախորդ հարվածից հետո Մոսկվայի նավթավերամշակման գործարանը դադարեցրել էր աշխատանքը։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գործարանը նախատեսում էր «Euro+» կայանքի աշխատանքը վերականգնել արդեն այս շաբաթվա կեսերին և վերանորոգման ընթացքում նավթ էր վերամշակում մոտ 50% հզորությամբ՝ հունիսի 16-ին վնասված ԱՎՏ-6 կայանքի պայմաններում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
Ուկրաինան հարվածել է. Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը չի գործում
Ուկրաինական հարվածից հետո Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը: Reuters-ի հաղորդմամբ՝ Մոսկվա...