Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ հուշագրի ստորագրմանը՝ պայմաններով
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ թույլտվություն է տվել ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։
«Սկզբունքորեն ես այս հարցում այլ կարծիք ունեի։ Սակայն, քանի որ նախագահը՝ որպես Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ, ինչպես նաև խորհրդի մյուս անդամները պարտավորվեցին պաշտպանել իրանցի ժողովրդի և Դիմադրության առանցքի իրավունքները ու հասկացրին, որ պատասխանատվությունն իրենք են կրելու, ես թույլտվություն տվեցի»,- ասվում է «Մեհր» գործակալության հրապարակած Խամենեիի հայտարարության մեջ։
Նա ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև առաջիկա բանակցությունները չեն նշանակում, թե Թեհրանը պատրաստվում է ընդունել Վաշինգտոնի տեսակետը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա:«Սիոնիստական ռեժիմի...
Ուկրաինան հարվածել է. Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը չի գործում
Ուկրաինական հարվածից հետո Մոսկվայի խոշոր նավթավերամշակման գործարանը դադարեցրել է աշխատանքը:Reuters-ի հաղորդմամբ՝ Մոսկվայ...