Իրանը 60 օրով չեղարկում է Հորմուզի նեղուցով անցման բոլոր վճարները
Իրանը 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում որևէ ծառայության դիմաց վճար չի գանձի և բոլոր ծախսերը կփոխհատուցի սեփական միջոցներով։ Այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։
«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ 60 օրվա ընթացքում դիմողներից որևէ վճար չի գանձվի, իսկ բոլոր հարակից ծախսերը կփոխհատուցվեն Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կողմից», — նշվում է հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Հորմուզի նեղուցով անցնել ցանկացող բոլոր նավերը նախկինի պես պարտավոր են դիմումներ ներկայացնել Իրանի Պարսից ծոցի վերահսկողության վարչություն (PGSA), սակայն դրանք կքննարկվեն արագացված կարգով։
Խորհուրդը նաև նշել է, որ Իրանը կձեռնարկի նեղուցի ականազերծման բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրի համաձայն։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա:«Սիոնիստական ռեժիմի...