Ադրբեջանը ՀՀ–ի և Արցախի սահմանին կուտակում է նաև «Յաշմա» և «Կոմանդո» հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ. Թաթոյան
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունը Հայաստանի ու Արցախի հետ սահմանին կուտակում է նաև հատուկ նշանակության զինված ստորաբաժանումներ (Յաշմա և Կոմանդո): Սա նույն ձեռագիրն է, ինչ կար 2020թ. սեպտեմբերի 27-ից առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Այս ստորաբաժանումները թե´ 2016թ. ապրիլյան քառօրյա, թե´ 2020թ. 44-օրյա, թե´ 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ աչքի են ընկել առանձնակի դաժանություններով (խոշտանգումներ, մարմնի մասնատումներ և այլն):
Անկախ ամեն ինչից` այս զինված ստորաբաժանումները պատերազմական հանցանքների կատարողներ են և նրանցից որևէ մեկը չի պատժվել, նրանց հովանավորում է ադրբեջանական բարձրագույն իշխանությունը:
Մենք իրականացնում ենք ապացույցների առավել հիմնավոր ամրագրում` ադրբեջանական հանցանքների, դրանց մտադրությունների, պետական քաղաքականության վերաբերյալ հիմնավորումների համար»,– գրել է նա:
[726231be8c907b13c653b51fde426dd5.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի հետ ևս 5 մարդ է ձերբակալվել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։: Այս մասին...
Գորիսում դիմակավորված անձինք առևանգել են բլոգեր Միկա Բադալյանին. կա ականատես. Պրիմակով
Բլոգեր Միքայել Բադալյանն անհետացել է Հայաստանի Գորիս քաղաքում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար...
Միկա Բադալյանը ձերբակալվել է «հրազենի ապօրինի շրջանառության» հոդվածով
Բլոգեր Միկա Բադալյանը քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 72 ժամով՝ «հրազենի ապօրինի շրջանառության» հոդված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Ադրբեջանից ազատ արձակվում արցախցի 3 երիտասարդները
Սոցցանցերում հայտնվել են կադրեր՝ Ադրբեջանի կողմից առևանգված արցախցի հայ ֆուտբոլիստների վերադարձից: Այսօր ավելի վաղ...