Զելենսկի․ Այսօր ուկրաինական բանակը Եվրոպայի գլխավոր բանակն է
Այսօր ուկրաինական բանակը փաստացի Եվրոպայի գլխավոր բանակն է, որն ունակ է երկար ժամանակ զսպել և դիմակայել լայնածավալ ագրեսիային։ Եվ պատերազմից հետո էլ այդպես պետք է մնա։ Նման բանակի գոյությունը պետք է օգնի կանխել Պուտինի ցանկացած ապագա ագրեսիվ գործողություն։
Հենց այդ պատճառով արդեն հիմա անհրաժեշտ է մտածել, թե ինչպես ապահովել այն ֆինանսավորումը, որն առաջիկա տարիներին անհրաժեշտ կլինի ուկրաինական բանակին։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախաահ Վոլոդիմիր Զելենսկին.
«Եթե ցանկանում ենք, որ Եվրոպան ունենա ամենահզոր բանակը, որն իսկապես կարող է արձագանքել ցանկացած սպառնալիքի, ապա դա հնարավոր է միայն Ուկրաինայի հետ երկարաժամկետ համագործակցության և ուկրաինական բանակի երկարաժամկետ աջակցության պայմաններում։ Սա Եվրոպայի համար անվտանգության նոր, իրատեսական ճարտարապետություն է»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա: «Սիոնիստական ռեժիմ...