Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի օրերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Ծառուկյանի գործերով արձակուրդից հետո կզբաղվի։ Եվ ահա՝
Ընտրություններից հետո Երևանի քաղաքապետարանում, կարծես, սկսել են բացել հին պայմանագրերի դարակները։
Եվ, կարծես, այդ դարակներում միայն փոշի չէ, որ կուտակված է։Մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկվել՝ ընկերության հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։
Ընկերությունը նախազգուշացվել է, որ մեկ ամսվա ընթացքում պետք է հողամասը և շինությունը վերադարձնի Երևան համայնքին։
Քաղաքային կուլիսներում արդեն շշուկներ կան՝ «Մուլտի Ուելնեսը» միայն սկիզբն է։
Հիշեցնենք՝ դատախազությունն էլ Ծառուկյանի «Արարատցեմենտը» պետականացնելու գործընթաց է սկսել»։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա:«Սիոնիստական ռեժիմի...