Կրակոցներ Նյու Յորքի Թայմս Սքուերում. կա ձերբակալաված
Նյու Յորքի Թայմս Սքուերում անհայտ քաղաքացու կողմից արձակված կրակոցներից հետո իրավապահ մարմիններին հաջողվել է բերման ենթարկել մեկ կասկածյալի։
Հունիսի 18-ին CBS News հեռուստաալիքը, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնել է, որ Թայմս Սքուերում արձանագրված հրաձգության դեպքից հետո իրավապահները ձերբակալել են մեկ անձի, իսկ միջադեպի վայր են ժամանել տասնյակ ոստիկաններ։
Ըստ հաղորդվող տվյալների՝ պատահարի պատճառով որևէ մարդ չի տուժել։ Ոստիկանության փոխանցմամբ՝ կասկածյալը 18 տարեկանից ցածր տարիքի է։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները ներկայումս շարունակում են փնտրել այլ անձանց, ովքեր հնարավոր է կապ ունենան կատարված միջադեպի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լսել են, որ երեխան գետի մեջ գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. մանրամասներ
Հենց առաջին պահից, որ երեխան գետն է ընկել, դեռ նույնիսկ շտապօգնություն չէր եկել, անհայտ էր, թե երեխայի մայրն ով է, մարդ...
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է պարզեցնել վարորդական իրավունքից զրկվելուց հետո այն վերականգնելու կ...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...