Հայկական վարդերը կարող են նոր շուկաներ ունենալ Նիդերլանդներում
Այսօր ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը հանդիպել է Royal Flora Holland ընկերության ներկայացուցիչների, հայ վարդաբույծների, հոլանդական սելեկցիոն ընկերությունների (De Ruiter, Schreurs, Dümmen Orange) ներմուծող և լոգիստիկ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայկական վարդերի արտահանման հնարավորությունները դեպի Նիդերլանդներ։
Հանդիպման հատուկ հյուրն էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ «Հայաստանն ունի բնական ներուժ վարդաբուծության ոլորտում։ Այս հանդիպումը ցույց տվեց, որ կան իրական հնարավորություններ այդ ներուժը միջազգային շուկաներում ներկայացնելու համար», նշել է դեսպանը։
Հանդիպման հիմնական եզրահանգումները.
Լիցենզիա և սորտեր
Royal Flora Holland-ի միջոցով վաճառք իրականացնել ցանկացող հայ վարդաբույծները պետք է մշակեն միայն պաշտպանված սորտեր և վճարեն ռոյալթի հոլանդական սելեկցիոն ընկերություններին՝ մշակման լիցենզիա ստանալու համար.
Royal Flora Holland-ի հետ համագործակցության 2 եղանակ կա՝
1) Աճուրդին մասնակցություն
2) Ուղղակի վաճառք Royal Flora Holland-ի առցանց հարթակի միջոցով։
Վարդաբույծները կարող են դառնալ անդամներ կամ պարզապես մատակարարներ (Մանրամասն տեղեկատվությունը՝ https://www.royalfloraholland.com)
Լոգիստիկա
Աճուրդի դեպքում ծաղիկները ֆիզիկապես ուղարկվում են Նիդերլանդներ, իսկ օդային փոխադրումն ավելի նախընտրելի է վարդերի թարմությունն ու բարձր գինն ապահովելու համար։ Կան հոլանդական ներմուծող ընկերություններ, ինչպիսիք են Red Sky-ն և Easy Flora-ն, որոնք մասնագիտացած են լոգիստիկայի և ներմուծման ընթացակարգերի աջակցության գործում։
Սուբսիդիա և հեռանկար
Հայաստանի կառավարությունն այժմ սուբսիդավորում է վարդերի արտահանումը՝ 37 դրամ մեկ վարդի դիմաց, և պատրաստ է քննարկել տարբեր սցենարներ։
Նմանատիպ հոդվածներ
Մատենադարանն առաջին օգնություն կցուցաբերի
2026 թ. հունիսի 13-ին Մատենադարանի թանգարանում բացվել է Առաջին օգնության սենյակ, որը կոչված է ծառայելու ոչ միայն բազմահա...
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Բադավի թագավորական տոհմի ներկա...
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմեն Չարչյանի գործից
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարություն է տարածել.ՀՀ վճռաբեկ դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեկաղալ՝ Ա...
Փլուզում է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ մանրամասներ
Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարեն...