Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։
Տեղեկություններ կան, որ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, ոմանց կարծիքով՝ մինչեւ վերջնաժամկետ չի կարողանա պաշտոնավարել, եւ դրանով են պայմանավորված այդ բաղձալի ու դեռ չազատված պաշտոնը զբաղեցնելուն ուղղված հավակնությունները:
Դա հոյակապ պաշտոն է` ոչինչ չանելու, ճոխ աշխատավարձ ստանալու եւ ամբողջ տարին շրջագայելու սեր ունեցողների համար։ Խաչատուրյանը նախագահի պաշտոնում ընտրվել է 2022 թ․՝ յոթ տարի ժամկետով։
Նրա տեղին, ըստ լուրերի, հավակնում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաեւ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Անցած անգամ եւս կար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, սակայն թիմը կտրականապես դեմ է եղել նրան:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավի օրերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Ծառուկյանի...
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...