Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ-ում մեզ հետ զրույցում, անդրադառնալով արտահանման ծավալներին, նկատեց, որ դրանք ավելանում են, իսկ հայկական արտադրության ապրանքը որակապես չի զիջում եվրոպականին.-Խնդիրն ընդամենը մեկն է, այո՛, լոգիստիկան բարդ է, լոգիստիկան երկար է, հեռու է: Փակ սահմաններ, ծովի ելքի բացակայություն, տրանզիտ ժամանակի երկարություն, սրանք, բնականաբար, գնի վրա ազդում են և ազդում են գնային առումով մրցունակության վրա:
Որակական առումով մրցունակության խնդիր հայկական ապրանքը չունի, և վաղուց անցել են այն ժամանակները, որ ասում էին, թե մեր ապրանքներն ո՞վ կառնի, մերը որակով չէ: Այն ելակը, որն արտադրվում է Հայաստանում, այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում: Նույն մեթոդներով և տեխնոլոգիայով է աճեցվում, և չկա մի բան, որով տարբերվում է։
–Բայց այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ մինչ օրս հայկական արտադրանքը նոր շուկաներ արտահանելու խնդիրներ ունի:
-Միայն այն, որ մարդիկ տարիներով իրենց արտադրանքն արտահանել են ՌԴ, իսկ հիմա` Հունաստան, իրենց համար արդեն իսկ շոկային է: Նոր բան պիտի սովորեն, նոր տրանզիտի հետ կապված օրենսդրական խնդիրներ կան»։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Կառավարության նոր որոշումը` տուժած տնտեսվարողների համար
ՀՀ-ից պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում կտրամադրվի: ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայաց...
ԿԲ նախագահը հայտնել է ռուսական գազի հնարավոր թանկացման հետևանքները
Եթե չհաջողվի ռուսական շուկան փոխարինել այլ շուկաներով, ապա հնարավոր է որոշ ապրանքների գնանկում։ Այսօր հրավիրված ասուլիսի...
Տնտեսական նոր հարված ՌԴ-ից Հայաստանին. կընդլայնվի ձկան մատակարարումների սահմանափակումները
Ռուսաստանը կընդլայնի Հայաստանից ձկան մատակարարումների սահմանափակումները անասնաբուժական ռիսկերի առաջացման դեպքում, Սանկտ...